PRJ-06
Complex 8
Նոր Նորք, 8-րդ զանգված

Նախագծի մասին
Complex 8 նախագիծը այն յուրահատուկ նախագծերից էր, որը ստեղծվել էր մեր գործընկերոջ կողմից՝ մատչելի և հասանելի գնով բնակելի տարածք առաջարկելու, միաժամանակ կանաչ միջավայր և ֆունկցիոնալ համալիր ունենալու գաղափարի շուրջ։ Նախագիծը շուկայում մեծ պահանջարկ ուներ դեռևս առաջին իսկ օրվանից՝ համադրելով ժամանակակից լուծումները, հարմարավետ միջավայրը և գնային հասանելիությունը։ Նախագծի առանձնահատկություններից էին նաև դյուպլեքս և լոֆթ ոճի բնակարանները, որոնք լրացուցիչ գրավչություն էին հաղորդում համալիրին և հնարավորություն տալիս գնորդներին ընտրել իրենց կարիքներին ու նախասիրություններին համապատասխան բնակելի տարբերակ։
