PRJ-08
Վերևում
Նորք-Մարաշ

Նախագծի մասին
«Վերևում» բնակելի թաղամասը գտնվում է Երևանի Նորք-Մարաշ թաղամասում։ Նախագիծն արդեն ունի ավարտական ակտ և հանձնված է շահագործման։ Համալիրը բաղկացած է 10 առանձնատնից և 4 թաունհաուսից։ Այն փակ թաղամաս է՝ առանձնացված և անվտանգ միջավայրով։ Բոլոր տներն ունեն տանիքին բաց տեռասա, իսկ նախագծի կարևոր առանձնահատկություններից է այն, որ ոչ մի տուն չունի տեսարան դեպի հարևանի բակ, ինչը ապահովում է առավելագույն գաղտնիություն և հարմարավետություն։ Նախագիծը գտնվում է Նորքի բարձունքներում, ինչի շնորհիվ բոլոր տներից բացվում է գեղեցիկ համայնապատկերային տեսարան դեպի Երևանը և Արարատ լեռը։
